Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10–ի սահմաններում  Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes  և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Մասիսի բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։