ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արդեն 2-րդ արտահերթ նիստն է, որտեղ օրակարգային հարցերից մեկը՝ հանձնաժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը, իշխանությունը տապալում է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը.

«Զինված ուժերի բարեփոխումներից մինչև սահմանային անվտանգություն և «գլխներիս կախված» էսկալացիայի վտանգը երրորդ պլան մղած իշխանությունը զբաղված է ոչ մի տեղ չտանող, տհաճ քննարկումներով, իմ համար՝ նաև ձանձրալի բանավեճերով։

Մի խոսքով, անիմաստ ժամանակի վատնում, քաղաքացիների ձայնի փոշիացում ու ոչ մի հեռանկար։

Իշխանությունն այլ առաջնահերթություններ ունի, որը երկրի շահերի հետ չի համընկնում»։