Ամերիկացի հայտնի ռեփեր Lil Uzi Vert-ը (Սայմիր Վուդս) պատմել է երկրպագուների մասին, որոնք ելույթներից մեկի ընթացքում իր ճակատից պոկել են 24 միլիոն դոլար արժեքով ադամանդը։ Նա այդ մասին պատմել է TMZ պորտալին։

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին Մայամիում «Rolling Loud» փառատոնի ընթացքում այն պահին, երբ 26-ամյա կատարողը նետվել է ամբոխի մեջ։ «Ես ինձ լավ եմ զգում։ Ադամանդը դեռ ինձ մոտ է, այդ պատճառով ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- հայտարարել է Lil Uzi Vert-ը։