Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Սիփան Գրիգորյանը իր վարած Jeep Cherokee մակնիշի  ավտոմեքենայով Բյուրական գյուղից դեպի  «Քարե լիճ» տանող ճանապարհահատվածի 7-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ  սպայական գումարտակի  2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժաանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիգուլյանը, ովքեր մինչև փրկարարների ժամանումը,  օգնություն  են ցուցաբերել վարորդին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: