Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր տարեկան հայտարարագիրը։ Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում՝ համատեղ սեփականությամբ։

Որպես դրամական միջոց՝ Միրզոյանը հայտարարագրել է 10 միլիոն դրամ, 2 միլիոն 222 հազար դրամ, հայտարարագրված աշխատավարձի չափը կազմել է 12,313,970.00 դրամ։

Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նույնպես հայտարարագիր է ներկայացրել, որում նշել է մեկ KIA մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդ՝ 450.000 դրամ, կանխիկ՝ 70.000 դրամ, ՎՕԼՕ ՍՊԸ-ից ստացված աշխատավարձ՝ 9,852,233.00 ՀՀ դրամի չափով։