Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանում Կատարի դեսպան Սաիդ բին Մուբարաք Ալ-Հայարին։

«Մասնագետների խումբը պատրաստել է օդանավակայանը օգնությամբ չվերթներ ընդունելու համար եւ մոտ ժամանակներս կպատրաստեն քաղաքացիական չվերթներ ընդունելու համար»,- մեջբերում է Ալ-Հայարին հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ արդեն երկու չվերթ է գործարկվել Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանից: