Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն է նշանակվել Նարեկ Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ ֆեյսբուքյան էջը:

Նարեկ Պատվականի Հովակիմյանը ծնվել է 1988 թ. դեկտեմբերի 18-ին Երեւանում: 2010 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը ` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: 2018 թվականին ավարտել է Մասարիկովի համալսարանը (Չեխիա), ստանալով ֆինանսների մագիստրոսի աստիճան: 2019 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ է:

2013-2015թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում:

2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի մարտը «Ագրարային ապահովագրության ներդրումը ՀՀ-ում» ծրագրի ղեկավարն էր:

2019 թվականի մարտից մինչև 2020 թվականի փետրվար ագրարային ապահովագրության ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ (ք.Երևան):

2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտը եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարարի օգնականը: