Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանն, ըստ ամենայնի, մանկապղծական հակումներ է ունեցել: Ինչպես հայտնում է Mk.ru-ն, այդ է վկայում ՔԿ կողմից տղամարդու նկատմամբ հետմահու հարուցված քրգործի շրջանակներում նշանակված փորձաքննության եզրակացությունը:

Եվս մեկ փորձաքննությամբ հաստատվել է, որ աղջիկները լուրջ կախվածության մեջ են եղել նրանից, ուստի մինչև վերջ դիմացել են բռնությանը:

Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված բռնության և խոշտանգման քրգործի շրջանակում կատարվել է 2 հոգեբուժական և 1 լեզվաբանական փորձաքննություն։ Արդյունքները հաստատել են, որ տղամարդը մանիպուլացիայի է ենթարկել շրջապատի անձանց սպառնալիքների և բռնության միջոցով, և որ նրա դուստրերը լիակատար նյութական և բարոյական կախվածության մեջ են եղել հորից։