Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ.

«Հարգարժան Անդրանիկ Սուրենի

Անձամբ իմ և ներքին գործերի նախարարության, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ:

Տարին մեզ համար լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահարվերներով, որոնք հաղթահարեցինք համատեղ՝ միասնական ջանքերով:

Այն հերոսկան աշխատանքը, որ Արցախի փրկարարները կատարեցին ՀՀ գործընկերների հետ, արժանի է միայն երախտագիտության ու խոնարհումի:

Ամբողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում, մենք միշտ զգացել ենք Ձեր անձնական աջակցությունն ու սրտացավությունն Արցախի ժողովրդի հանդեպ:

ՀՀ ԱԻՆ համակարգի և Արցախի ԱԻՊԾ հետ համագործակցությունը կշարունակենք նաև առաջիկայում՝ կյանքի կոչելով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Անցած տարիների համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է ստեղծել ուժեղ ու ավելի կայացած փրկարարական ինստիտուտ:

Ցանկությունս մեկն է, որ արժանապատիվ խաղաղություն լինի մեր հայրենիքում և Հայաստանի ու Արցախի համանուն կառույցներն իրենց մարդասիրական գործունեությունն իրականացնեն առանց ռազմական դրության պայմաններում:

Շարունակեք անմնացորդ ծառայել հայրենիքին և Ձեր նվիրվածությությամբ վայելեք հայ ժողովրդի հարգանքն ու վստահությունը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ և համակարգի բոլոր ծառայողների ընտանիքներին մաղթել ամենայն բարիք: Առանց արտակարգ դրության ու պատահարների՝ անփորձանք ծառայություն:

Հարգանքով՝ ԱՀ ՆԳ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ»: