Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220,917,130-ի, որից ապաքինվել է 197,441,740 պացիենտ։ Մահվան դեպքերը հասել են 4,571,624-ի։ Այս մասին վկայում են Worldometer-ի տվյալները։

Աշխարհում ակտիվ դեպքերի թիվը 18,903,766 միլիոն է, որից 105,608 է:

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ վարակվել է 40,708,457 մարդ, մահացել՝ 664,961-ը։

Վարակակիրների թվով երկրորդ երկիրը Հնդկաստանն է՝ 32,986,887 վարակակիր, որից մահացել է 440,552 մարդ: Եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 20,856,060 վարակակիր։

Վարարակիր երկրների տասնյակում են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Արգենտինան, Իրանը, Կոլումբիան: