ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին նամակ են հղել, շնորհավորելով Արցախի ժողովրդին  Անկախության օրվա առթիվ:

«Մենք պարտավորվում ենք շարունակել մեր ջանքերը ՝ ուղղված մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը և Արցախին անհրաժեշտության պահին աջակցելուն»,- ասված է նամակում: