Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար կաշառք վերցնելու եւ այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ։

Թեմայի առնչությամբ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քաղաքապետի հանձնարարությամբ նյութը և ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։

«Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը և առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,-գրել է նա։