Բժիշկ անոթաբան Ռաֆայել Մանվելյանի կողմից օրերս «Բեսթ Լայֆ» ԲԿ-ում կատարվել է մի հետաքրքիր վիրահատություն։
Պացիենտը` 59 տարեկան տղամարդ, դիմել է ձախ ստորին վերջույթի սուր ցավերի կապակցությամբ , ինչպես նաև ոտնաթաթի և սրունքի շրջանում արդեն առկա զգացողականության կորստի և շարջումների մասնակի կորստի կապակցությամբ։
Հիվանդի մոտ ախտորոշվել է ստորին վերջույթի զարկերակների սուր խցանում(սուր իշեմիա 2B , որը սպառնում էր ձախ վերջույթի փտախտով:
Կատարվել է ներանոթային բալոնային դիլատացիա, ինչպես նաև թրոմբէկտոմիա և սրունքի ֆասցիոտոմիա:
Արդյունքում հաջողվել է պահպանել վերջույթը և վերացնել ցավերը:
Հիվանդը դուրս է գրվել 5րդ օրը: