Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ի աղբյուրը Ստեփանակերտում: Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է Բաբաևի պահման պայմաններին ու առողջական վիճակին:

Ադրբեջանցի զինծառայողի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի Բաբաևը մուտք էր գործել Մարտակերտի տներից մեկը: Տանն այդ պահին երկու դեռահաս եղբայրներն են եղել: Բաբաևը նրանց սպառնացել է, ուտելիք ու ծխախոտ պահանջել: Երեխաներից մեկը դուրս է եկել՝ խանութ գնալու պատրվակով, ապա ոստիկանություն կանչել: Բաբաևը կալանավորվել է: