Նոր Զելանդիայում Օքլենդում սուպերմարկետում հարձակման ժամանակ 6 մարդ է տուժել, հաղորդում է  The New Zealand-ը։

Տուժածներին հոսպիտալացրել են, նրանցից երեք վիճակը ծանր է։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը Նյու Լին շրջանում կրակ է բացել, ապա դանակով հարձակվել սուպերմարկետի հաճախորդների վրա։ Հետաքննություն է ընթանում։