Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնագիրը թարմացնելու անհրաժեշտության մասին։

«Ինչ վերաբերում է աֆղանստանցիներին, ապա համագործակցություն չի լինի հետեւյալ դիրքորոշման դեպքում․ «Մենք վճարում ենք ձեզ, որպեսզի պահեք փախստականներին»»,-ասել է նա Անկարայում Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է Bianet-ը։

2016թ․ համաձայնագրին համապատասխան՝ Թուրքիան համաձայնել է իր տարածքում պահել սիրիացի փախստականներին՝ ԵՄ-ից միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության դիմաց։ Այժմ, երբ փախստականների նոր ալիք է սկսվել դեպի Եվրոպա, ԵՄ որոշ երկրներ ցակնանում են ընդլայնել այդ համաձայնագիրը, որպեսզի ներառել աֆղանստանցի փախստականներին։