Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի Մ-19 հավաքականի հետ։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած խաղում հայ ֆուտբոլիստները պարտություն կրեցին 0։4 հաշվով։

Թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սեպտեմբերի 5-ին։

Հայաստանի Մ-19 հավաքականը օգոստոսի 30-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան — ԲԿՄԱ

Անդրանիկ Մարտիրոսյան — ԲԿՄԱ

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»

Ռուբեն Աբրահամյան — «Ուրարտու»

Ռուբեն Կարագուլյան — «Դինամո» Ստավրոպոլ (Ռուսաստան)

Հովհաննես Գևորգյան — ԲԿՄԱ

Գոռ Առաքելյան — ԲԿՄԱ

Յուրի Մարտիրոսյան — ԲԿՄԱ

Հայկ Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Արթուր Ոսկրիչյան — «Օլիմպիկ Մարկրուա» (Ֆրանսիա)

Հարություն Ասատրյան — ԲԿՄԱ

Տիմուր Ասոյան — ԲԿՄԱ

Տիգրան Սարգսյան — «Նոա»

Բագրատ Վանյան — «Սենթ-Փրիսթ» (Ֆրանսիա)

Վահրամ Մախսուդյան — ԲԿՄԱ

Համլետ Սարգսյան — «Ուրարտու»

Սպարտակ Հայրապետյան — ԲԿՄԱ

Ժան-Ռենե Աղաջանյան — «Կայզերսլաութերն» (Գերմանիա)

Նարեկ Մանուկյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Հարձակվողներ

Համլետ Մինասյան — ԲԿՄԱ

Լևոն Վարդանյան — «Փյունիկ»

Ֆոտո՝ ՀՖՖ