Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Հետխաղային ասուլիսին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց հետևյալը.

Հարցին, թե որքանով էր բարդ պատրաստվել առանց Պանդև Հս. Մակեդոնիայի դեմ խաղին, Կապառոսն ասաց.

«Պանդևը մեծ կարիերա է ունեցել, բայց ամենայն հարգանքով ենք վերաբերվում Ձեր հավաքականին, որտեղ շատ ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում: Մենք ևս կորուստներ ունեինք, բայց պետք է պատրաստ է լինել նման իրավիճակների»:

-Ինչպիսի՞ գնահատական կտաք Հս. Մակեդոնիայի դեմ Հայաստանի խաղին

«Այս խաղում կար ամեն ինչ: Առաջին խաղակեսում մենք խորքից էինք խաղում՝ հասկանալով, որ եզրերում մրցակիցը կարող է տհաճություննեև պատճառել, սակայն ընթացքում տղաները սկսեցին ավելի վստահ գործեցին. կարող էինք դառնալ նաև գոլի հեղինակ»,-ասաց Կապառոսը:

-Երեկվա ասուլիսի ժամանակ Մխիթարյանն ասաց, որ եկել են այստեղ՝ հաղթելու համար, բայց խաղի ընթացքում թվում էր, որ Ձեզ բավարարում է նաև ոչ-ոքին: Հակասություն կա՞ր երեկվա խոսքերի ու իրականության միջև.

«Ամբողջ հարցն այն է, որ դաշտ է դուրս գալիս 2 թիմ, 2-ն էլ խաղում են: Մենք կուզեինք անընդհատ գրոհել, բայց հակառակորդը ստիպում էր նահանջել: Ամբողջ հարցն այն է, որ խաղի ցանկացած պահի պետք է հասկանաս՝ ինչ անել. մեր տղաները պատվով կատարեցին առաջադրանքը»:

-Որքանո՞վ է Խոակին Կապառոսը զարմացած խմբում իրավիճակով պայմանավորված.

«Այս խմբում հավասար պայքար է ծավալվել: Մենք չպետք է ուշադրություն դարձնենք մրցաշարային աղյուսակին ու պետք է կենտրնոնանք ամեն հաջորդ խաղի վրա:

-Գո՞հ եք որակազրկված խաղացողների փոխարեն դաշտ դուրս եկած ֆուտբոլիստների խաղից: Ի՞նչ կասեք Էրիկի խաղի մասին.

«Գոհ եմ: Այս թիմը ոգի ունի: Տղաները ցույց տվեցին, որ պայքարում են մինչև վերջ, իսկ Էրիկը հրաշալի խաղ ցուցադրեց:

-Փոխարինման մտած ֆուտբոլիստները հիմնականում չէին խաղում այն դիրքերում, որոնցում խաղում են իրենց ակումբներում կան հավաքականում: Ի՞նչ էր «թաքնված» այդ ամենի հետևում.

«Մենք աշխատել ենք այդ ուղղությամբ: Օրինակ՝ Շաղոյանը, արագաշարժ է, կարող է տհաճություններ պատճառել մրցակցին:

-Ի՞նչ ակնկալիքներ կան այս խաղից հետո՝ պայմանավորված մրցաշարային աղյուսակով:

«Մենք արժանացանք այս միավորին: Մենք առաջ ենք շարժվում խաղից խաղ: Սա է մեր մենթալիտետը:

Հիշեցնենք, որ այս խաղից հետո Հայաստանը 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գերմանիան 9 միավորով երկրորդն է, մակեդոնացիներն ունեն 7 միավոր: Ռումինիան միավորների քանակը հասցրեց 6-ի, Իսլանդիան մնաց 3 միավորով, իսկ Լիխտենշտայնը միավոր չունի: