Արևմուտքի համար աշխատած աֆղանների վիճակը, ինչպես նաև հանրապետության ընդհանուր վիճակն ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, աղետալի է: Այս մասին ուրբաթ օրը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իրոք, սա աղետ է: Սա ճիշտ է: Սրանք իմ խոսքերը չեն: Սա ամերիկացի վերլուծաբանների խոսքերն են: Սա աղետ է, քանի որ ամերիկացիները, որոնք շատ պրագմատիկ մարդիկ են, այդ ամբողջ արշավի վրա ծախսել են ավելի քան 1,5 տրիլիոն դոլար, և ի՞նչ արդյունք է եղել»,-ասել է նա։

Աֆղանստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները սպառնալիք են Ռուսաստանի հարևան ասիական երկրների, հետևաբար նաև բուն Ռուսաստանի համար։

«[Աֆղանստանում] դեզինտեգրացիայի դեպքում ոչ ոքի հետ խոսել չի լինի, և Ուզբեկստանի իսլամական շարժումը և էլ ինչ կա այսօրվա Աֆղանստանի տարածքում, այդ ամենը սպառնում է մեր դաշնակիցներն ու հարևաններին: Եթե հաշվի առնենք այն, որ մենք չունենք վիզային սահմանափակումներ, սահմաններով ազատ տեղաշարժը շատ լուրջ նշանակություն ունի Ռուսաստանի համար՝ մեր անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ասել է նա:

Մանրամասները՝  personanews.am-ում