Հանդիպեցինք պարոն Չարչյանի հետ. ՔԿՀ ղեկավար կազմի վերաբերյալ որեւէ մտահոգություն չունենք՝ իրենց պարտականությունները պատշաճ կատարում են, բայց Չարչյանն առողջական ծանր վիճակում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցելուց հետո հայտնեց խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը:

«Եթե շաքարային դիաբետ ունեցողները նորմայում 50-60 միավոր ինսուլին են ստանում, պարոն Չարչյանը 90 եւ ավել չափաբաժին է ընդունում: Պարոն Չարչյանը, իր բնավորության համաձայն, չի պնդում որ մասնավոր ԲԿ տեղափոխեն, բայց նրա կալանավորումն անհապաղ պետք է վերացվի: Հարգանք կա անձնակազմի կողմից, բայց նրա առողջությունը դրանով չի վերականգնվելու, պատահական չէ, որ ըսը օրենսդրության՝ կալանքը որոշ իրավիճակներում անհամատեղելի է աողղջական վիճակի հետ, եւ այս դեպքերից մեկը Արմեն Չարչյանի դեպքն է: Հույս ունեմ, որ նրա խափանման միջոցն անհապաղ կվերացվի: Հիմքեր չկան, ավելին՝ վկաները դրական ցուցմունքներ են ներկայացրել դեպքի վերաբերյալ:

Արմեն Չարչյանի վիճակը Նորք Մարաշ սրտաբանական մասնագիտացված ԲԿ-ում կայունացվել է, բայց սա այն բուժհաստատությունը չէ, որը կարող էր շաքարային դիաբետի առաջացրած բարդությունները կարգավորել:

Վարդեւանյանը հայտնեց, որ խմբակցության անդամները հանդիպել են նաեւ «Հայաստան» խմբակցության կալանավորված մյուս երկու պատգամավորների՝ Արթուր Սարգսյանի եւ Մխիթար Զաքարյանի հետ: