ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ու Խորհրդի անդամներն ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հոգեբանների

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մի շարք անդամներ ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հայազգի և միջազգային հոգեբանների:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է հոգեբանների՝ դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հոգեբանական թեստավորման, ինչպես նաև թեկնածուների՝ հարցազրույցի փուլին մասնակցելու և հոգեբանական հատկանիշներին գնահատական տալու գործընթացը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատավորների հավակնորդների հետագա մրցույթների ընթացքում հոգեբանական գնահատում իրականացնող մասնագետների հետ համագործակցությունն ավելի արդյունավետ, առավել դինամիկ դարձնելուն և արձանագրված թերությունները շտկելուն առնչվող հարցեր: