ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին վերաբերող կառավարական առանձին փաստաթղթերի վերանայման մասին՝ դրանց հնարավոր գաղտնազերծման նպատակով: Փաստաթղթի տեքստը ուրբաթ տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն տեղեկատվությունը, որը հավաքվել եւ կուտակվել է սեպտեմբերի 11 — ի ահաբեկչական հարձակումների հետաքննության ընթացքում, այժմ պետք է բացահայտվի, բացառությամբ այն դեպքերի, երբ կան հնարավոր պատճառներից առավել ծանրակշիռ պատճառներ, որոնք խոսում են հակառակի օգտին», — նշվում է հրամանագրում:

Տեքստում թվարկվում են փաստաթղթեր, որոնց վերանայումը անհրաժեշտ է իրականացնել։ Դրա ավարտից հետո արդարադատության նախարարը եւ ԱՄՆ-ի գլխավոր դատախազը պետք է այլ գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո հաշվետվություն ներկայացնեն նախագահին: Փաստաթղթերը, որոնք որոշվելու է գաղտնազերծել, պետք է հրապարակվեն կես տարվա ընթացքում ։