Տավուշի մարզում, սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի  «Քամոտ Ղաշ»  սարալանջի հատվածում   ՍAZ 469 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 160 մետր  մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով  51-ամյա Ալբերտ Աղաջանյանը դուրս է նետվել մեքենայի սրահից և տեղում մահացել, իսկ 46-ամյա  Աշոտ Քոսակյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ  քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի  242 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: