Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր հերթական խաղը կանցկացնի աշխարհի 2022թ առաջնության ընտրական մրցաշարում:

Մեր թիմը Սկոպյեում կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Երեք տուրից հետո Հայաստանը 9 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ հյուսիսմակեդոնացիները 6 միավորով 2-3-րդ տեղերը բաժանում են Գերմանիայի թիմի հետ:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականը խաղադաշտ դուրս կբերի Հենրիխ Մխիթարյանը:

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղը կմեկնարկի ժամը 22:45-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ