Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են նախօրեին տեղի ունեցած ՕՊԵԿ+-ի նիստից հետո, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.28 տոկոսով եւ կազմել 71.39 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.41 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 68.31 դոլար: