Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում տեղի ունեցած ավտոբուսի վթարից Shamshyan.com-ը լուսանկարներ 1 հրապարակել:

Նշենք, որ այսօր առավոտյան Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Վթարի հետևանքով 32 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։

Ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։