Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Բացառություն են՝

▪️ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները,

▪️ բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները,

▪️ հղիները: