Հարավային Կորեան գտնվում է բալիստիկ հրթիռի մշակման վերջին փուլում, որն ունակ է կրել մինչեւ 3 տոննա քաշ ունեցող մարտագլխիկ, հայտնում է Yonhap-ը:

2022-2026 թվականների պաշտպանական ծրագրի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը կմշակի «զգալիորեն մեծացված ավերիչ հզորությամբ» նոր հրթիռներ, կարդիականացնի հակահրթիռային պաշտպանության համակարգերը եւ հեռահար հրետանու դեմ նոր որսիչներ կգործարկի։

«Մենք ավելի հզոր եւ ճշգրիտ հրթիռներ կմշակենք, որպեսզի զսպում իրականացնենք եւ ապահովենք Կորեական թերակղզու անվտանգությունն ու խաղաղությունը, արդիականացնենք հակահրթիռային պաշտպանության համակարգերը», ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Այս հրթիռները ներառում են 350-400 կիլոմետր հեռահարությամբ եւ մինչեւ 3 տոննա ծանրաբեռնվածությամբ նոր զենք, որը նախատեսված է ստորգետնյա օբյեկտների ոչնչացման համար, որոնք, ինչպես ենթադրվում է, Հյուսիսային Կորեան օգտագործում է միջուկային զենք պահելու համար, հայտնել է Yonhap-ը:

2020 թվականին Հարավային Կորեան հայտարարել էր, որ իր նոր հեռահար Hyunmoo-4 բալիստիկ հրթիռը (SRBM) կարող է կրել 2 տոննա մարտագլխիկ, իսկ մարտին Հյուսիսային Կորեան փորձարկել էր SRBM-ը, որը, ըստ նրա, կարող է 2,5 տոննա օգտակար բեռ կրել: Hyunmoo-4-ը Հարավային Կորեայի ամենամեծ հրթիռն է: