Aimchess US Rapid առցանց անցկացվող արագ շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր անցկացրեց կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Մագնուս Կառլսենի հետ:

Կայացած բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղությամբ: Այդպիսով, մրցամարտի առաջին օրը գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2:

Վաղը կողմերը ևս 4 պարտիա կանցկացնեն: Կհաղթի առաջինը 2,5 միավոր վաստակող շախմատիստը: Ոչ-ոքու դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: