Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահը։

«Ի սրտե շնորհավորելով Արտակի ընտանիքին՝ ուզում եմ ընդգծել,  որ հայ ժողովրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է  մաքառում, իսկ  պայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքում  ապրելն ու արարելն է»,-գրել է նա։