Իսրայելը նշանակել է Բահրեյնում իր առաջին դեսպանին՝ մեկ տարի առաջ Պարսից ծոցի արաբական պետության հետ հարաբերությունների կարգավորումից հետո, հաղորդել է AP-ն:

Դեսպան Էյթան Նաեն ութ ամիս կատարել է Արաբական Միացյալ Էմիրություններում Իսրայելի դեսպանության առաքելության ժամանակավոր ղեկավարի պարտականությունները. ԱՄԷ-ն Պարսից ծոցի առաջին պետությունն է, որի հետ Իսրայելը դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեց անցյալ օգոստոսին:

2020 թվականի սեպտեմբերին ԱՄԷ-ն եւ Բահրեյնը ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու գործարքներ են ստորագրել:

Այս շաբաթ երկիր է ժամանել Իսրայելում Բահրեյնի առաջին դեսպան Խալեդ Յուսիֆ ալ-Ջալաման: