«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Գորկու, Սովետների և Մյասնիկյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան, Արարատյան, Սահմանապահների փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների առանձնատների և նշված փողոցների բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: