Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ,  25-ամյա Օնիկ Սվատյանը:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, իր վարած մոպեդ մակնիշի և  Երևանի բնակիչ, 66-ամյա  Աբել Հովհաննիսյանի վարած Higer  մակնիշի ավտոբուսի բախման հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:

Փաստի առթիվ այսօր Հ. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այյն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

«Higer» մակնիշի ավտոբուսը սպասարկում է  թիվ 5 երթուղին: