Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Վանի նահանգապետարանի կայքը։

Պատարագը մատուցվելու է սեպտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 09:00-ին: Պատարագի ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 12:00-ը կղզին փակ է լինելու այցելուների համար:

Պատարագին մասնակցելու համար կղզի թույլ կտան այցելել միայն նախապես գրանցված  սահամանափակ թվով անձանց։