COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել Է 217 712 392: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 519 հազար 180-ի: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը դարձյալ Միացյալ Նահանգներն է, որտեղ միագումար հայտնաբերվել Է 39 միլիոն 198 հազար 228 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 640 հազար 108-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 32 միլիոն 810 հազար 845-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը կազմել Է 439 հազար 20 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 20 միլիոն 776 հազար 870 հիվանդացած, մահացել Է 580 հազար 413 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել Է 581,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 1974, Հնդկաստանում՝ 315, Բրազիլիայում՝ 2709 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: