Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի մահվան լուրերը։ Այս մասին նշված է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո-ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանական բանակի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին տարածված տեղեկատվությունը կեղծ է և սադրիչ: Այսօր ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից նշված ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։