Իշխանությունների կողմից վիրավորանքը և հայհոյանքը քրեականցաննելու նպատակը մեկն է՝ քրեաիրավական ոլորտում հայտված անձի իրավունքները էապես սահմանափակել և պետության կողմից նրանց վրա ազդելու լայն լծակներ ունենալ: Քրեականացման միակ նպատակը վախեցնելով ազատ խոսքի դեմ պայքարելն է: Այս մասին «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրավապաշպան Սիրանուշ Սահակյանը:

«Այս ամեն ինչը լծակներ են, որոնք օգտագործվելու են ազատ մամուլի դեմ: Կան որոշակի ստադարտներ սահմանափակումների վերաբերյալ: Չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել այն արտահայտության համար, որը համապատասխանում է իրականությանը, որքան էլ այն իր մեջ վիրավորանք պարունակի: Կարելի է քրեականացնել միայն այն բառը, որը ենթադրում է իրականության չհամապատասխանող տեղեկություններ տարածելու միջոցով անձին վիրավորել»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հավատարմագրմանը՝ Սահակյանը ընդգծեց, որ հավատարմագրման նպատակը լրագրողի համար արտոնյալ գործունեության պայմաններ ստեղծելն է.

«Հավատարմագրումը չի կարող սահմանափակել լրագրողների գործունեությունը, այլ ճիշտ հակառակը: Թեև ֆորմալ հավատարմագրման գործընթացներ կան, սակայն դրանք չպետք է բովանդակային գնահատում ենթադրեն և պետք է միայն միտված լինեն անձի իդենտիֆիկացիային»:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրավաբանական առումով լրագրողական համայնքը պաշտպանված է: «Պետք է ունենալ հետևողականություն, որպեսզի պատշաճ իրավական ընթացակարգերով վիճարկվեն օրենսդրական նորմերը: Միևնույն ժամանակ լրագրողական համայնքը ակտիվ համայքն է և կարող է ակտվիզմի տարրեր պարունակող այլ միջոցառումներ իրականացնել, որը կիրառվում է միջազգային պրակտիկայում»,- ասաց Սահակյանը: