Ջոնաթան Լաքոտը Սեպտեմբերի 1-ի առիթով շնորհավորական ուղերձ է հղել.

«Հայաստանում այս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հաջողություն եմ մաղթում բոլոր այն աշակերտներին և ուսուցիչներին, ովքեր նորից բռնում են դպրոցի ճանապարհը:
Երիտասարդությունը մեր երկրների ամենակարևոր ռեսուրսն է, իսկ կրթությունը ՝ ապագայի համար ամենաարդյունավետ ներդրումը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրթությունը պահում է իր գործունեության կենտրոնում ինչպես մեր ցանցի (Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA), անպես էլ հայկական հաստատությունների, մասնավորապես Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Հրազդանում, Եղեգնաձորում, Իջևանում, Էջմիածնում և Սպիտակում խորացված ֆրանսերենի ուսուցմամբ ծրագիր առաջարկող 18 դպրոցների և այժմ ավագ դպրոցների հետ համագործակցության միջոցով:

Իմ քաջալերանքներն եմ հղում մասնավորապես այն աշակերտներին, ովքեր ընտրել են սովորել ֆրանսերեն ու բացահայտել մեր մշակույթը, և որոնց ուրախ կլինենք աջակցել»: