Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ միջավայր եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին անգամ դպրոց հաճախած, երազանքներով լեցուն մանուկներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար:Հաջողում են բոլոր այն երկրները, որոնցում գերակա է այս գիտակցումը։
Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ և նվիրումով են ծնողները երեխաների համար լավ կրթության ուղիներ փնտրում: Կրթության, գիտության նկատմամբ նույն հոգածությունը պետք է ցուցաբերի պետությունը՝ տարեցտարի ավելացնելով այս ոլորտների ֆինանսավորումը, խրախուսի տաղանդավոր երիտասարդներին՝ դա համարելով բարգավաճ երկիր ունենալու հիմնական երաշխիքը։
Այսօրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները, դասախոսները, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում:
Ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ մաղթելով նրանց քաջ առողջություն, համբերություն, լավատեսություն ու երջանկություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ Սեպտեմբերի 1-ի լուսավոր տոնի առթիվ ու երկրին մաղթում եմ խաղաղություն ևբարգավաճում, կրթական նվաճումներ ու գիտական բարձունքներ։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: