Աֆղանստանում թալիբները կանանց թույլ չեն տա նախարարների եւ այլ բարձր պաշտոններ զբաղեցնել, գրում է BBC Persian-ը։ Այս մասին հայտարարել է Դոհայում Թալիբանի քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալ Շիր Մոհամադ Աբաս Ստանիկզայը։

Նրա խոսքով՝ չնայած այդ պայմանին՝ Աֆղանստանում կանայք կշարունակեն դեր ունենալ կառավարությունում։ Ընդ որում, նա նշել է, որ կանայք, որոնք համագործակցում էին ԱՄՆ-ի հետ, ընդհանրապես չեն կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել։

Ստանիկզայը հավելել է, որ մոտ օրերս կհայտարարվի նոր կառավարության կազմը։ Այդ շրջանում պետք է վերսկսվի Քաբուլի օդանավակայանի աշխատանքը։