Աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերը օգոստոսի վերջին հասել են եռամսյա առավելագույն մակարդակի, իսկ Հարավարեւելյան Ասիայում հիվանդացությունը հասել է ամբողջ համաճարակի ընթացքում ռեկորդային բարձր ցուցանիշների, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:

Կազմակերպության կայքում ներկայացված վիճակագրության համաձայն՝ նախորդ 10 օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 5 անգամ գերազանցել է 700 հազարը, մինչ այդ նման բարձր ցուցանիշներ գրանցվել են մայիսի կեսերին:

Հիվանդացությունը սկսել է աճել նաև այն երկրներում, որոնք մնացածներից ավելի շուտ են սկսել կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը։