Ֆրանսիան մտադիր է մինչեւ 2022 թվականի սկիզբը COVID-19-ի դեմ մոտավորապես 18 միլիոն մարդու ռեվակցինացիա անել, ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի առողջապահության հարցերով գլխավոր խորհրդատվական մարմինը (HAS) խորհուրդ է տվել խթանել պատվաստումները 65 եւ բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր արդեն ունեն բժշկական ցուցումներ, որ ռիկի են վտանգված:

«Ռեվակցինացիայի իրավունք ունեցողները կարող են ցուցակագրվել երկուշաբթի օրվանից: Մենք սա դիտարկում ենք որպես առողջության պահպանման իրական պահանջ, ինչպես ցույց են տալիս որոշ ուսումնասիրություններ»,- ասել է պաշտոնյան: «Մենք խոսում ենք մոտ 18 միլիոն մարդու մասին, ովքեր ներկայումս իրավունք ունեն երրորդ դոզան ստանալ: Հուսով ենք, որ մինչեւ տարեվերջ մոտավորապես 12,4 միլիոնը կստանան ռեվակցինացիա, իսկ մնացածը՝ հաջորդ տարվա սկզբին»: Կառավարության տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ Ֆրանսիայի բնակչության գրեթե 72%-ը օգոստոսի 30-ի դրությամբ ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դոզա:

65%-ից քիչ ավելին երկու կամ մեկ դեղաչափ են ստացել COVID-19-ի ախտորոշումից հետո: Գիտնականների եւ գործակալությունների միջեւ չկա միասնական կարծիք, թե արդյոք անհրաժեշտ է երրորդ դեղաչափը:

Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեեսուսն ասել էր, որ երրորդ պատվաստման վերաբերյալ տվյալները համոզիչ չեն: