Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացրել Է մինչեւ սեպտեմբերի 13-ը:

Խորհրդի նախնական որոշմամբ, հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը, որը մտցվել Էր երկրի համաճարակաբանական իրադրության բարդանալուց հետո պետք Է գործեր մինչեւ սեպտեմբերի 4-ը:

«Հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացվելու Է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսվի հեռավար ռեժիմով:

Նմանօրինակ կարգավորումը կտարածվի բարձրագույն ուսումնական եւ մասնագիտական ուսումնարանների վրա: Մինչեւ հոկտեմբերի 4-ը կսահմանափակվի դաստիարակչական հաստատությունների աշխատանքը»,-հայտարարել Է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, հաղորդել Է Sputnik-ը: