«Փաստ» թերթը գրում է.
«Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը:

«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե որտեղ և ինչպես է անցկացնելու Քոչարյանն իր ծննդյան օրը: Երկրորդ նախագահի գրասենյակից որևէ բան ճշտել, ցավոք, չհաջողվեց: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այս տարի նույնպես որևէ առանձնահատուկ բան չի սպասվում:

ՀՀ երկրորդ նախագահն, ամենայն հավանականությամբ, իր ծննդյան օրը կանցկացնի ընտանեկան մթնոլորտում: Բանն այն է, որ, ըստ Քոչարյանին ճանաչողների, նա չի սիրում մեծ հանդիսություններ ու «կենացներ»:

Դրանից բացի, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, հաշվի առնելով պատերազմը, հազարավոր զոհերը և ընդհանրապես այն ծայրահեղ վիճակը, որում գտնվում է մեր երկիրը, այս տարի առավել ևս երկրորդ նախագահը ծննդյան օր նշելու ո՛չ տրամադրություն ունի, ո՛չ էլ ցանկություն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։