Հայաստանի կառավարությունը   Սասուն Միքայելյանին  պետք է   վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3800 եվրո՝   ծախսերի դիմաց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ օգոստոսի 31-ին, հրապարակել է  Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով  որոշումը, որն առնչվում է 2008թ դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրեական գործին։

Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն)։

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո դատապարտվել էր  8 տարվա ազատազրկման  եւ 3 տարուց ավելի անցկացրել  բանտում։  Նա համաներմամբ ազատ է արձակվել է  2011-ի մայիսին։