Հայաստանը հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք հետեւում ենք Աֆղանստանի իրադարձություններին։ Մենք կողմ ենք տարածաշրջանում խաղաղությանը և կողջունենք ու կհարգենք Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կցանկանար խաղաղություն եւ հանդարտություն տեսնել կազմակերպության ողջ պարագծով, այդ թվում Աֆղանստանում:

«Հայաստանը նույնպես ջանքեր կգործադրի կայանալիք գագաթաժողովի նախաշեմին (սեպտեմբերի ՀԱՊԿ գագաղթնաժողով – խմբ.) միասնական դիրքորոշում մշակելու համար»,- եզրափակեց Միրզոյանը: