Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 9-ին պլանավորում են ստորագրել Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիայի ճանապարհային քարտեզների փաթեթը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում բելառուսական դեսպան Վլադիմիր Սիմաշկոն՝ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի և Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևի հետ հանդիպման ժամանակ։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստորագրել քսանութ ճանապարհային քարտեզ։ Ներկայումս ավարտվում է վերջինի պատրաստման աշխատանքների ավարտական փուլը։