Կոտայքի մարզում, օգոստոսի 29-ին, ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 60 RM 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, 2 պտույտ շրջվելով՝ հայտնվել հողաթմբի վրա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն, մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, մի քաղաքացի ավտոմեքենայի վրայից հանել է համարանիշները։ Դեպքի վայրով անցնող հիվանդանոցներից մեկի շտապօգնության ավտոմեքենայի բժիշկը փորձել է օգնություն ցուցաբերել վարորդին և ուղևորին, սակայն վերջիններս հայտնեցին, որ իրենք չեն տուժել։