Լեհաստանի կառավարությունը կարող է արտակարգ դրություն մտցնել Բելառուսի հետ սահմանի տարածքում` Աֆղանստանից եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներից երկիր անօրինական միգրանտների ներհոսքի սպառնալիքի պատճառով, Reuters-ը մեջբերում է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու խոսքերը:

Նման առաջարկով Նախարարների խորհուրդը դիմել է հանրապետության նախագահին՝ սահմանին տիրող լարված իրավիճակի ֆոնին:

Արտակարգ ռեժիմը, եթե այն, այնուամենայնիվ, ներդրվի, կտարածվի Պոդլասկու վոյեվոդության 115 բնակավայրի եւ Լյուբելսկում 68 բնակավայրի վրա: Դրա ընդունման դեպքում զանգվածային եւ ժամանցային միջոցառումներն այս տարածքներում կարգելվեն:

Միգրացիոն ճգնաժամը Բելառուսի եւ Եվրամիության (ԵՄ) սահմաններին ծավալվում է մայիսի վերջից: Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից անօրինական միգրանտները սկսել են մեծ խմբերով գրոհել Լիտվայի, Լատվիայի եւ Լեհաստանի սահմանները՝ եվրոպական երկրներում ապաստան գտնելու նպատակով: Նրանք շուտով սկսեցին բերման ենթարկել եւ հետ ուղարկել: