Իսրայելն ու ԱՄՆ-ը վերականգնել են հետախուզական կապերը եւ աշխատում են «Պլան Բ»-ի մշակման վրա, եթե Իրանի հետ նոր միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունները խափանվեն: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Հանցը, հայտնում է Times of Israel-ը:

Հանցը նախազգուշացրել է, որ եթե Իրանը դառնա միջուկային պետություն, դա կառաջացնի սպառազինությունների միջազգային մրցավազք, որում Մերձավոր Արեւելքի եւ նրա սահմաններից դուրս շատ այլ երկրներ կփորձեն ատոմային ռումբ ձեռք բերել:

«ԱՄՆ-ն ու Իսրայելը փոխանակում են հետախուզական տեղեկություններ, եւ այս ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը միայն ավելի է ամրապնդվում: Մենք նրանց հետ աշխատում ենք, որպեսզի «Պլան Բ» մշակենք եւ ցույց տանք, որ եթե գործարք չլինի, այլ գործողություններ կսկսվեն»,- ասել է պաշտպանության նախարարը իր ուղերձում: